Ենս Ստոլտենբերգը կարծում է, որ Ուկրաինայում պատերազմը կավարտվի բանակցությունների սեղանի շուրջ
Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի խոսքով՝ Ուկրաինա ռուսական ներխուժման պատճառով սկսված պատերազմը կավարտվի բանակցությունների սեղանի շուրջ։ Այս մասին նա ասել է իսպանական «El Pais» հրատարակությանը տված հարցազրույցում։
Լրագրողի հարցին, թե արդյոք ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կանխատեսումներ ունի, որ ներկայիս պատերազմը կավարտվի բանակցությունների սեղանի շուրջ կողմերից մեկի ամբողջական պարտությամբ, Ստոլտենբերգը պատասխանել է, որ դա հավանական է:
«Հավանաբար, այդպես կլինի: Մեր պարտականությունն է, որ Ուկրաինան հնարավորինս ուժեղ դիրք ունենա և օգնենք մշտապես ինքնիշխան և անկախ եվրոպական ազգին։ Դա անելու լավագույն միջոցը ուժեղ ռազմական աջակցության, տնտեսական աջակցության և Ռուսաստանի դեմ կոշտ պատժամիջոցների ապահովումն է»,- ասել է Ստոլտենբերգը։