Ենս Ստոլտենբերգը հայտարարում է, որ Իսրայելում և Գազայում տեղի ունեցող իրադարձությունները չեն ազդի Ուկրաինային՝ ՆԱՏՕ-ի աջակցության վրա
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Իսրայելում և Գազայում տեղի ունեցող իրադարձությունները չեն ազդի Ուկրաինային՝ Դաշինքի աջակցության վրա։ Այս մասին Ստոլտենբերգը հայտարարել է «Deutsche Welle»-ին տված հարցազրույցում։
«Նախագահ Զելենսկին մասնակցեց ԱՄՆ-ի գլխավորած Ուկրաինայի կոնտակտային խմբի հանդիպմանը այստեղ՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, և ՆԱՏՕ-ի երկրները վճռականորեն հայտարարեցին, որ այո, մենք անհանգստացած ենք Իսրայելի դեմ ահաբեկչական հարձակման դաժանությամբ։ Սակայն դա չի թուլացնի մեր կարողությունը, մեր պատրաստակամությունը, մեր վճռականությունը՝ շարունակելու աջակցել Ուկրաինային, և դա պարզ է ոչ միայն խոսքով, այլև գործով։ Միայն վերջին օրերին ՆԱՏՕ-ի դաշնակիցները կարևոր հայտարարություններ են արել Ուկրաինային աջակցության երկարաձգման վերաբերյալ։ Գերմանիան հայտարարեց զինամթերքի, հակաօդային պաշտպանության համակարգերի, այդ թվում՝ ժամանակակից «Patriot» համակարգերի մատակարարման մասին, ինչպես նաև ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և շատ ուրիշներ»,- ասել է Ստոլտենբերգը։