Ենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ վստահ է, որ Լեհաստանն ու Սլովակիան կշարունակեն աջակցել Ուկրաինային նույնիսկ ընտրություններից հետո
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը վստահ է, որ Լեհաստանն ու Սլովակիան կշարունակեն աջակցել Ուկրաինային նույնիսկ ընտրություններից հետո։ Այս մասին Ստոլտենբերգը խոսել է Reuters-ին տված հարցազրույցում։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի խոսքով՝ Սլովակիայում ինչ կառավարություն էլ իշխանության գա, նրանք կշարունակեն հավաքվել դաշինքի հանդիպումներին։
«Վստահ եմ, որ մենք ուղիներ կգտնենք՝ շարունակելու աջակցություն ցուցաբերել, ինչպես դա արել ենք ՆԱՏՕ-ի երկրներում յուրաքանչյուր ընտրություններից հետո՝ Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի սկզբից ի վեր»,- ասել է Ստոլտենբերգը։
Սլովակիան ՆԱՏՕ-ի այն երկրների շարքում է, որոնք Ուկրաինա են ուղարկել ռազմական տեխնիկա՝ ՄիԳ-29 ինքնաթիռներ և С-300 ՀՕՊ համակարգեր։
Երկրի նախկին վարչապետ Ռոբերտ Ֆիցոն, ով մասնակցում է Սլովակիայի խորհրդարանական ընտրություններին, հայտարարել է, որ մտադիր է չեղարկել Ուկրաինային ռազմական և քաղաքական աջակցությունը։
Սլովակիայում ընթանում են խորհրդարանական ընտրությունները. Վերջնական արդյունքները կհրապարակվեն Սլովակիայի ժամանակով ժամը 10-ից հետո։