Ենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ դաշինքը որպես հաստատություն չի նախատեսում զորքեր մտցնել Ուկրաինա
Ենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ դաշինքը որպես հաստատություն չի նախատեսում զորքեր մտցնել Ուկրաինա

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը հայտարարել է, որ դաշինքը, որպես ինստիտուտ, Ուկրաինա զորքեր մտցնելու պլաններ չունի։

Ըստ Սթոլթենբերգի՝ ՆԱՏՕ-ն չի գնում դեպի հակամարտություն Ռուսաստանի հետ, իսկ այն, որ ՆԱՏՕ-ն աջակցում է Ուկրաինային, դաշինքին չի դարձնում հակամարտության մասնակից։

«Մենք չենք նախատեսում ՆԱՏՕ-ի զորքեր տեղակայել Ուկրաինա կամ օդային ուժեր ուղարկել Ուկրաինայի օդային տարածք, սակայն մենք կարևոր օգնություն ենք ցուցաբերում Ուկրաինային՝ պաշտպանվելու համար», – ասել է գլխավոր քարտուղարը։

Միևնույն ժամանակ, Bild-ը հաղորդում է, որ ՆԱՏՕ-ի որոշ երկրներ ցանկանում են իրենց աջակցությունը տրամադրել Կիևին և պատրաստ են ուղղակիորեն գործել Ուկրաինայի տարածքում՝ ուսուցման և զենքի մատակարարման առումով։ Միաժամանակ ՆԱՏՕ-ն դիտարկում է Ուկրաինայի արևմտյան հատվածի երկինքը փակելու հարցը։