Ենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ առաջիկա շաբաթներին Ուկրաինայում պատերազմը էլ ավելի է սրվելու

13:12, 07.05.2022

Հյուսիսատլանտյան դաշինքն ակնկալում է, որ առաջիկա շաբաթներին Ուկրաինայում պատերազմն ավելի կսրվի։ Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս մասին «Welt am Sonntag» թերթին տված հարցազրույցում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը։

Ինչպես գրում են լրատվամիջոցները, Ստոլտենբերգը միաժամանակ աջակցել է Ուկրաինային զենքի մատակարարումների շարունակմանը։

«Երկարաժամկետ հեռանկարում Ուկրաինան կարող է ոչ միայն պաշտպանվել խորհրդային ժամանակաշրջանի սպառազինությամբ, այլև ժամանակակից արևմտյան սպառազինությամբ»,- ասել է Ստոլտենբերգը։

Միաժամանակ Ստոլտենբերգը զգուշացրել է Ռուսաստանի Դաշնությանը Ուկրաինայում միջուկային զենք կիրառելու մասին։

Նմանատիպ