Ենս Ստոլտենբերգ. Եթե Պուտինը մտածի ՆԱՏՕ-ի անդամ երկրների դեմ այնպիսի գործողությունների մասին, ինչպիսին Ռուսաստանը արել է Վրաստանի, Մոլդովայի կամ Ուկրաինայի դեմ, ապա ՆԱՏՕ-ն անմիջապես կներգրավվի
Ենս Ստոլտենբերգ. Եթե Պուտինը մտածի ՆԱՏՕ-ի անդամ երկրների դեմ այնպիսի գործողությունների մասին, ինչպիսին Ռուսաստանը արել է Վրաստանի, Մոլդովայի կամ Ուկրաինայի դեմ, ապա ՆԱՏՕ-ն անմիջապես կներգրավվի

Եթե ​​նախագահ Պուտինը մտածի ՆԱՏՕ-ի անդամ երկրների դեմ այնպիսի գործողությունների մասին, ինչպիսին Ռուսաստանը արեց Վրաստանի, Մոլդովայի կամ Ուկրաինայի դեմ, ապա ՆԱՏՕ-ն անմիջապես կներգրավվի,- հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը՝ Նորվեգիայի Ուտոյա կղզի կատարած այցի ժամանակ։

Ստոլտենբերգն Ուկրաինայում շարունակվող մարտերն անվանել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Եվրոպայի համար ամենավտանգավոր պահը։

«Եթե նախագահ Պուտինը նույնիսկ մտածի ՆԱՏՕ-ի անդամ երկրների դեմ նույն գործողությունների մասին, ինչ Ռուսաստանը արեց Վրաստանի, Մոլդովայի կամ Ուկրաինայի դեմ, ապա ՆԱՏՕ-ն անմիջապես կներգրավվի»,- ասել է Ստոլտենբերգը։

Նրա խոսքով՝ Ուկրաինայում տեղի ունեցածը սարսափելի է, բայց շատ ավելի վատ կլիներ, եթե պատերազմ սկսվեր Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև։

«Մեր շահերից է բխում, որ Պուտինի ագրեսիվ քաղաքականությունը չհաջողվի»,- ասել է Ստոլտենբերգը։