Ենս Ստոլտենբերգ. Եթե Պուտինը հաղթի Ուկրաինայում, երաշխիք չկա, որ Ռուսաստանի ագրեսիան չի տարածվի այլ երկրներում, անհրաժեշտ է Ուկրաինային աջակցություն և ներդրումներ կատարել ՆԱՏՕ-ի ռազմական ներուժում
Ենս Ստոլտենբերգ. Եթե Պուտինը հաղթի Ուկրաինայում, երաշխիք չկա, որ Ռուսաստանի ագրեսիան չի տարածվի այլ երկրներում, անհրաժեշտ է Ուկրաինային աջակցություն և ներդրումներ կատարել ՆԱՏՕ-ի ռազմական ներուժում

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը կարծում է, որ եթե Ռուսաստանը հաղթի Ուկրաինայում, ռուսական ագրեսիան կարող է տարածվել նաև այլ երկրներում։

Նրա խոսքով, դաշինքի անդամները պետք է ակտիվորեն պատրաստվեն դիմակայությանը։

«Եթե Պուտինը հաղթի Ուկրաինայում, ոչ մի երաշխիք չկա, որ ռուսական ագրեսիան չի տարածվի այլ երկրներում։ Ռուսական ագրեսիան կանխելու համար անհրաժեշտ է աջակցել Ուկրաինային և ներդրումներ կատարել ՆԱՏՕ-ի ռազմական ներուժում, քանի որ Ռուսաստանն արդեն պատրաստում է իր տնտեսությունը երկարատև պատերազմի։ Մենք պետք է արագ վերակառուցենք և ընդլայնենք մեր արդյունաբերական բազան՝ ավելացնելու մատակարարումը Ուկրաինա և համալրելու մեր սեփական պաշարները։ Սա նշանակում է անցում դանդաղ արտադրությունից դեպի արագ արտադրության»,- ասել է Յենս Ստոլտենբերգը։