Ենս Ստոլտենբերգ. Եթե Պուտինը հաղթի, Ուկրաինային սպասվում է ողբերգություն, բայց դա նաև վտանգավոր կլինի մեզ համար, ուստի Ուկրաինայի փրկությունը բխում է մեր շահերից
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ դաշնակիցները պետք է շարունակեն աջակցել Ուկրաինային։
Ստոլտենբերգի խոսքով՝ Ուկրաինայի հետագա աջակցությունը բխում է հենց ՆԱՏՕ-ի շահերից։
«Մենք պետք է հասկանանք, որ եթե նախագահ Պուտինը հաղթի, Ուկրաինային ողբերգություն է սպասվում, բայց դա նաև վտանգավոր կլինի մեզ համար։ Ահա թե ինչու Ուկրաինայի փրկությունը բխում է մեր շահերից»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։
Ենս Ստոլտենբերգի խոսքով՝ իրենք չպետք է հրաժարվեն Ուկրաինային օգնելուց և պետք է աջակցեն երկրին ինչպես լավ, այնպես էլ վատ պահերին։
«Մենք նույնպես պետք է պատրաստվենք վատ նորություններին։ Պատերազմների ընթացքը մշտական չէ, այլ փոփոխվող գործընթաց։ Մենք պետք է աջակցենք Ուկրաինային լավ և վատ ժամանակներում։ Ներկայիս պատերազմը պայքար է արդյունավետության համար, պայքար լոգիստիկայի համար»,- ասել է Ստոլտենբերգը։