Ենս Ստոլտենբերգ. Եթե դաշնակիցները ընտրության առջեւ կանգնեն ՆԱՏՕ-ի պաշտպանական նպատակներին հասնելու և Ուկրաինային ավելի շատ օգնություն տրամադրելու միջև, իմ ուղերձն է՝ ավելին ուղարկել Ուկրաինա
Ենս Ստոլտենբերգ. Եթե դաշնակիցները ընտրության առջեւ կանգնեն ՆԱՏՕ-ի պաշտպանական նպատակներին հասնելու և Ուկրաինային ավելի շատ օգնություն տրամադրելու միջև, իմ ուղերձն է՝ ավելին ուղարկել Ուկրաինա

ՆԱՏՕ-ի անդամ երկրներն ունեն բավականաչափ հակաօդային պաշտպանության համակարգեր՝ դրանցից մի քանիսը փոխանցելու Ուկրաինայի խնդրանքը բավարարելու համար։ Այս մասին Նիդեռլանդների, Դանիայի և Չեխիայի վարչապետների հետ հանդիպումից հետո Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի խոսքով, ՆԱՏՕ-ի անդամ երկրները պետք է առաջնահերթություն տան Ուկրաինային ավելի շատ ռազմական օգնություն տրամադրելուն, քան պաշտպանական ծախսերի սեփական նպատակներին:

«Ուկրաինային ավելին է պետք։ Այնպես որ, եթե դաշնակիցները ընտրության առաջ կանգնեն ՆԱՏՕ-ի պաշտպանական նպատակներին հասնելու և Ուկրաինային ավելի շատ օգնություն տրամադրելու միջև, իմ ուղերձը պարզ է՝ ավելին ուղարկել Ուկրաինա», – ասել է Ստոլտենբերգը։