Ենս Ստոլտենբերգ. Ես ողջունում եմ Վրաստանի խորհրդարանի կողմից օրինագծի տապալումը, կոչ եմ անում քաղաքական առաջնորդներին միասին աշխատել անհրաժեշտ բարեփոխումների ուղղությամբ
Ենս Ստոլտենբերգ. Ես ողջունում եմ Վրաստանի խորհրդարանի կողմից օրինագծի տապալումը, կոչ եմ անում քաղաքական առաջնորդներին միասին աշխատել անհրաժեշտ բարեփոխումների ուղղությամբ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի խոսքով՝ ինքը ողջունում է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը հետ կանչելու որոշումը։

Ինչպես ասել է Ստոլտենբերգը 2022 թվականի ամփոփ զեկույցը ներկայացնելիս հարցին ի պատասխան՝ նա Վրաստանի քաղաքական առաջնորդներին կոչ է անում միասին աշխատել անհրաժեշտ բարեփոխումների ուղղությամբ։

«Ես ողջունում եմ Վրաստանի խորհրդարանի որոշումը՝ հետ կանչելու կամ տապալելու օտարերկրյա գործակալների և ազդեցության մասին օրենքի նախագիծը, քանի որ այն անհամատեղելի է եվրատլանտյան արժեքներին և հիմնարար ազատությունների պաշտպանությանը։ Այնպես որ, ես ողջունում եմ, որ նախաձեռնությունը հետ է կանչվել, իսկ խորհրդարանը չի աջակցել։ Ես կոչ եմ անում Վրաստանի քաղաքական առաջնորդներին միասին աշխատել անհրաժեշտ բարեփոխումների վրա, և, իհարկե, ՆԱՏՕ-ն աշխատում է նաև Վրաստանի կառավարության հետ՝ իրականացնելու այդ բարեփոխումները»,- նշել է Ենս Ստոլտենբերգը։