Ենս Ստոլտենբերգ. Ես ողջունում եմ Հունգարիայի խորհրդարանի քվեարկությունը՝ վավերացնելու Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին, Շվեդիայի անդամակցությունը կուժեղացնի մեզ բոլորիս
Ես ողջունում եմ Հունգարիայի խորհրդարանի քվեարկությունը ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության վավերացման վերաբերյալ,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը։
Նրա խոսքով՝ Շվեդիայի անդամակցությունը կուժեղացնի դաշինքի բոլոր անդամներին։
«Այժմ, երբ բոլոր դաշնակիցները հավանություն են տվել, Շվեդիան կդառնա ՆԱՏՕ-ի 32-րդ դաշնակիցը։ Շվեդիայի անդամակցությունը մեզ բոլորիս ավելի ուժեղ և անվտանգ կդարձնի»,- գրել է Ստոլտենբերգը։