Ենս Ստոլտենբերգ. Ես ակնկալում եմ, որ Իսրայելը համաչափ կպատասխանի ՀԱՄԱՍ-ի հարձակումներին
Իսրայելն իրավունք ունի պաշտպանվելու հարձակումներից, ՀԱՄԱՍ-ի հարձակմանը պատասխանը կլինի համաչափ,- հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը։
«Ես ակնկալում եմ, որ երբ տեսնենք Իսրայելի պատասխանը, այն համաչափ կլինի։ Կարևոր է նաև, որ մինչ այս հակամարտությունը շարունակվում է, ամեն ինչ պետք է արվի անմեղ խաղաղ բնակիչների մահը կանխելու համար»,- ասել է Ստոլտենբերգը։