Ենս Ստոլտենբերգ. Ես ակնկալում եմ, որ, անկախ ընտրությունների արդյունքներից, ԱՄՆ-ը կմնա ՆԱՏՕ-ի ուժեղ դաշնակից, քանի որ դա բխում է ԱՄՆ ազգային անվտանգության շահերից
Ենս Ստոլտենբերգ. Ես ակնկալում եմ, որ, անկախ ընտրությունների արդյունքներից, ԱՄՆ-ը կմնա ՆԱՏՕ-ի ուժեղ դաշնակից, քանի որ դա բխում է ԱՄՆ ազգային անվտանգության շահերից

«Ես ակնկալում եմ, որ, անկախ ԱՄՆ ընտրությունների արդյունքներից, ԱՄՆ-ը կմնա ՆԱՏՕ-ի ուժեղ դաշնակիցը, քանի որ դա բխում է ԱՄՆ ազգային անվտանգության շահերից»,- «France Presse»-ին տված հարցազրույցում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը։

Նրա խոսքով՝ «Հզոր ՆԱՏՕ-ն լավ է Եվրոպայի համար, բայց լավ է նաև ԱՄՆ-ի համար»։

«Քաղաքականության մեջ երաշխիքներ չկան, բայց ես հույս ունեմ, որ Ամերիկան ​​կպահպանի իր ուժը»,- ասել է Ստոլտենբերգը։