Ենս Ստոլտենբերգ. Վրաստանը հրավիրված է ՆԱՏՕ-ի առաջնորդների հանդիպմանը, դա համերաշխության և սերտ գործընկերության կարևոր դրսևորում է
Ենս Ստոլտենբերգ. Վրաստանը հրավիրված է ՆԱՏՕ-ի առաջնորդների հանդիպմանը, դա համերաշխության և սերտ գործընկերության կարևոր դրսևորում է

Վրաստանը հրավիրված է մասնակցելու առաջնորդների հանդիպմանը: Կարծում եմ, որ սա համերաշխության և ՆԱՏՕ-Վրաստան սերտ գործընկերության կարևոր արտահայտություն է,- ասել է Դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը ՆԱՏՕ-ի նախարարական նիստից առաջ ճեպազրույցում։

Ստոլտենբերգի խոսքով՝ ՆԱՏՕ-ի դաշնակիցների համար կարևոր է ուժեղացնել իրենց աջակցությունը գործընկերներին, և Վրաստանը այդ գործընկեր երկրներից մեկն է։

«Կարծում եմ, որ Ուկրաինայում Ռուսաստանի դաժան միջամտության պայմաններում ՆԱՏՕ-ի դաշնակիցների համար էլ ավելի կարևոր է ուժեղացնել իրենց աջակցությունը մյուս գործընկերներին, որոնք խոցելի են ռուսական ագրեսիայի համար: Իհարկե, Վրաստանն այդ երկրներից է։

Ռուսաստանն արդեն ներխուժել է Վրաստանի տարածքներ, վերահսկում է դրա մասերը, և, հետևաբար, ես ակնկալում եմ, որ դաշնակիցները կպայմանավորվեն կոնկրետ քայլերի շուրջ, որոնք էլ ավելի կամրապնդեն գործնական գործընկերությունը, ինչպես ենք մենք միասին աշխատում զորավարժությունների, , բարեփոխումների առումով՝ բարձրացնելու Վրաստանի կարողությունը՝ դիմակայելու ռուսական միջամտությանը և Վրաստանի կայունությունն ու տարածքային ամբողջականությունը խաթարելու ջանքերին», – ասել է Ենս Ստոլտենբերգը։