Ենս Ստոլտենբերգ. Ուկրաինայի պատերազմի ֆոնին մեր գործընկեր Վրաստանի հետ աշխատելն ավելի կարևոր է
Ենս Ստոլտենբերգ. Ուկրաինայի պատերազմի ֆոնին մեր գործընկեր Վրաստանի հետ աշխատելն ավելի կարևոր է

Ուկրաինայի պատերազմի ֆոնին էլ ավելի կարևոր է մեր գործընկեր Վրաստանի հետ աշխատանքը,- հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը՝ Բրյուսելում Եվրամիության պաշտպանության նախարարների խորհրդի նիստից առաջ։

«Արտաքին գործերի մինիստերիալը նոյեմբերի վերջին կլինի Բուխարեստում։ Այս գագաթնաժողովում մենք հնարավորություն կունենանք մեր ամուր աջակցությունը հայտնել Ուկրաինային։ Մենք կքննարկենք, թե ինչպես կարող ենք ուժեղացնել աջակցությունն Ուկրաինային։ Կքննարկենք նաև ՆԱՏՕ-ի պաշտպանական և զսպման որոշումների կատարման հարցը։ Մենք կհանդիպենք նաև մեր գործընկերների հետ, և Վրաստանը կարևոր գործընկեր է հատկապես Ուկրաինայում շարունակվող պատերազմի լույսի ներքո։ Այժմ ավելի կարևոր է աշխատել այնպիսի գործընկերների հետ, ինչպիսին Վրաստանն է»,- ​​ասել է Ստոլտենբերգը։