Ենս Ստոլտենբերգ - Ուկրաինան պետք է հաղթի
Ենս Ստոլտենբերգ - Ուկրաինան պետք է հաղթի

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը վստահ է Ուկրաինայի հաղթանակում։ Ենս Ստոլտենբերգի խոսքով՝ ՆԱՏՕ-ն օգնություն կտրամադրի Ուկրաինային այնքան ժամանակ, քանի դեռ դա անհրաժեշտ կլինի։

Այս մասին գլխավոր քարտուղարը խոսել է Ուկրաինայի Անկախության օրվա առթիվ տեսաուղերձում։

Նրա խոսքով, Դաշինքը աջակցում է Ուկրաինային Անկախության օրվանից, և այդ աջակցությունն էլ ավելի է ուժեղացել Ուկրաինա Ռուսաստանի անօրինական ներխուժումից հետո։

«Ուժեղ, անկախ Ուկրաինան կենսական նշանակություն ունի եվրատլանտյան տարածքի համար։ Ուկրաինան պետք է հաղթի, և Ուկրաինան կհաղթի»,- ասել է Ստոլտենբերգը։