Ենս Ստոլտենբերգ. Ուկրաինան Կուրսկի շրջանում գործողության ընթացքում շատ բանի է հասել
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Ուկրաինան «շատ բանի է հասել» Ռուսաստանի Դաշնության Կուրսկի շրջանում գործողության ընթացքում։ Ստոլտենբերգի հայտարարությունը հրապարակել է «Ռոյթերս»-ը։
Միաժամանակ, ըստ Սթոլթենբերգի, դժվար է ասել, թե իրավիճակը հետագայում ինչպես կզարգանա։
«Միայն ուկրաինացիները կարող են կատարել անհրաժեշտ, դժվարին ընտրություն, օրինակ՝ որտեղ տեղակայել իրենց ուժերը և ինչպիսի պատերազմ է տեղին այս իրավիճակում», – ասել է Ստոլտենբերգը։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի խոսքով՝ Ուկրաինան ունի ինքնապաշտպանության իրավունք՝ ներառյալ հեռահար հրթիռների կիրառումը, որոնք կարող են հասնել Ռուսաստանի տարածքում գտնվող ռազմական թիրախներին։
«Ուրախ եմ, որ ՆԱՏՕ-ի անդամ շատ երկրներ նման հնարավորություն են տվել Ուկրաինային, իսկ նրանք, որոնք դեռ սահմանափակումներ են մտցրել, մեղմացրել են դրանք, որպեսզի Ուկրաինան կարողանա պաշտպանել իրեն»,- ասել է Ստոլտենբերգը։
Տեղեկության համար՝ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին վաղը մասնակցելու է «Ռամշտայնի խմբ»-ի հանդիպմանը, որը միավորում է Ուկրաինային աջակցող երկրներին։ Ըստ«Ռոյթերս»-ի՝ ակնկալվում է, որ Զելենսկին իր գործընկերներին կխնդրի մեծացնել Ուկրաինային զենքի, մասնավորապես՝ հեռահար հրթիռների մատակարարումը։