Ենս Ստոլտենբերգ. Ուկրաինացիները հակագրոհով առաջ են գնում, դաշնակիցները պետք է վստահեն ուկրաինական զորքերին հակահարված տալու համար, նրանք կարող են հետ մղել ռուսներին
Ենս Ստոլտենբերգ. Ուկրաինացիները հակագրոհով առաջ են գնում, դաշնակիցները պետք է վստահեն ուկրաինական զորքերին հակահարված տալու համար, նրանք կարող են հետ մղել ռուսներին

Ուկրաինացիներն աստիճանաբար առաջ են շարժվում հակագրոհով, և դաշնակիցները պետք է վստահեն ուկրաինական զորքերի մարտական ​​գործողություններին, «Սի Էն Էն»-ին տված հարցազրույցում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը։

«Նրանք կարող են հետ մղել ռուսներին, կարող են անցնել պահպանվող տարածքները, մասնավորապես՝ ականապատ դաշտերը։ Դրա համար հիմա նրանց աջակցելն ավելի կարեւոր է, քանի որ բոլորը գիտեն, որ դա կոշտ պայքար է։ Նրանք ձեռքբերումներ ունեն, ուժ են հավաքում»,- ասել է Ստոլտենբերգը։

Ինչպես նշել է նա, ՆԱՏՕ-ի դաշնակիցներն աննախադեպ ռազմական աջակցություն են ցուցաբերում Ուկրաինային, սակայն հիմնական որոշումը պետք է կայացնի Ուկրաինան։

«Վերջին հաշվով, դժվար ու կոշտ որոշումները կախված են ուկրաինացիներից, մարտադաշտում հրամանատարությունից։ Այն, ինչ մենք տեսնում ենք, այն է, որ ուկրաինացիները կրկին ու կրկին գերազանցել են սպասելիքները։ Մենք պետք է վստահենք նրանց։ Մենք խորհուրդ ենք տալիս, օգնում, աջակցում ենք, բայց այդ որոշումները պետք է կայացնեն ուկրաինացիները»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։