Ենս Ստոլտենբերգ - Վերջին ամիսներին մենք Ուկրաինային չտվեցինք այն, ինչ խոստացել էինք, ԱՄՆ-ը վեց ամիս ծախսեց օգնության փաթեթի շուրջ համաձայնեցնելու համար, Եվրամիությունը որը խոստացել էր մեկ միլիոն արկ, ոչինչ չտվեց

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի խոսքով՝ դաշնակիցները չեն տրամադրում այն ​​օգնությունը, որը խոստացել էին Ուկրաինային։

«Խնդիրն այն է, որ վերջին ամիսներին մենք Ուկրաինային չենք տվել այն, ինչ խոստացել ենք։ ԱՄՆ-ը վեց ամիս է ծախսել՝ համաձայնեցնելով օգնության նոր փաթեթը։ Եվրամիությունը, որը խոստացել էր մեկ միլիոն արկ, ոչինչ չտվեց ու նույնիսկ մոտ չէ այս գումարին»,- ասել է Ստոլտենբերգը։

Ըստ Ստոլտենբերգի՝ բացառությամբ Գերմանիայի, որը Ուկրաինային հանձնել է ևս մեկ Patriot համակարգ, դաշնակիցները չեն կատարել հակաօդային պաշտպանության հետ կապված իրենց խոստումները։ Նրա խոսքով, այդ «թերությունները, ձգձգումները» որոշակի հետեւանքներ են ունենում Ուկրաինայում եւ ավելի դժվար է դառնում ուկրաինական տարածքների պաշտպանությունը։

«Դրա համար այժմ մարտադաշտում վիճակը ծանր է։ Մենք տեսնում ենք օդային և հրթիռային հարձակումների արդյունքները»,- ասել է Ենս Ստոլտենբերգը։

Ենս Ստոլտենբերգի խոսքով՝ դաշնակիցները պետք է ուժեղացնեն իրենց աջակցությունն Ուկրաինային։