Ենս Ստոլտենբերգ. Տարիներ շարունակ մենք պատրաստ ենք եղել ոչ միայն Ռուսաստանի ռազմական հզորացմանը, այլև նրա հարևանների դեմ ուժի կիրառմանը, ինչպես դա եղավ 2008 թվականին
Ենս Ստոլտենբերգ. Տարիներ շարունակ մենք պատրաստ ենք եղել ոչ միայն Ռուսաստանի ռազմական հզորացմանը, այլև նրա հարևանների դեմ ուժի կիրառմանը, ինչպես դա եղավ 2008 թվականին

Տարիներ շարունակ մենք պատրաստ ենք եղել ոչ միայն Ռուսաստանի ռազմական հզորացմանը, այլև նրա հարևանների դեմ ուժի կիրառմանը, ինչպես դա եղավ Վրաստանում 2008 թվականին,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը։

Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարի խոսքով՝ բոլորը պետք է հիշեն, որ Ուկրաինայում պատերազմը չի սկսվել անցյալ տարի, այլ շարունակվում է 2014 թվականից, իսկ ՆԱՏՕ-ն ամենից շատ ուժեղացրել է իր հավաքական պաշտպանությունը սառը պատերազմից հետո։

Ենս Ստոլտենբերգի խոսքով՝ միջուկային և զանգվածային ոչնչացման այլ զենքերի օգտագործումը հիմնովին կփոխի հակամարտության բնույթը։

Ստոլտենբերգը նաև նշել է, որ մինչ այժմ Ռուսաստանի միջուկային քաղաքականության մեջ փոփոխություններ չեն նկատվել, ինչը կպահանջի փոփոխություն նաև ՆԱՏՕ-ի միջուկային քաղաքականության մեջ։