Ենս Ստոլտենբերգ. Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին դարձնում է ավելի ուժեղ, Շվեդիան՝ ավելի անվտանգ, իսկ ամբողջ դաշինքը՝ ավելի ապահով
Ենս Ստոլտենբերգ. Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին դարձնում է ավելի ուժեղ, Շվեդիան՝ ավելի անվտանգ, իսկ ամբողջ դաշինքը՝ ավելի ապահով

Պաշտոնապես Շվեդիան ՆԱՏՕ-ի 32-րդ անդամն է և արժանի տեղ է զբաղեցնում մեր սեղանի շուրջ,- այս մասին սոցցանցում գրում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը։

«Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին դարձնում է ավելի ուժեղ, Շվեդիան՝ ավելի անվտանգ, իսկ ամբողջ դաշինքը՝ ավելի անվտանգ։ Անհամբեր սպասում եմ երկուշաբթի օրը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում նրանց դրոշը բարձրացնելուն»,- ասել է Ստոլտենբերգը։

Շվեդիան պաշտոնապես դարձավ ՆԱՏՕ-ի 32-րդ անդամը։ ԱՄՆ Պետդեպարտամենտի կայքում հրապարակվել է Հյուսիսատլանտյան դաշինքին Շվեդիայի միանալու արձանագրությունը։