Ենս Ստոլտենբերգ. Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի միջև ստորագրված պաշտպանական պայմանագիրը ցույց է տալիս ավտորիտար պետությունների միջև աճող մերձեցում
Ենս Ստոլտենբերգ. Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի միջև ստորագրված
“Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի միջև ստորագրված պաշտպանական պայմանագիրը ցույց է տալիս ավտորիտար պետությունների աճող մերձեցում և միասնական ճակատը ներկայացնող ժողովրդավարությունների կարևորությունը”, ֊Կանադա պաշտոնական այցի ժամանակ ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը։
Ըստ Սթոլթենբերգի՝ Հյուսիսային Կորեան Ռուսաստանի Դաշնությանը մատակարարել է «հսկայական քանակությամբ զինամթերք», մինչդեռ Չինաստանն ու Իրանը աջակցում են Մոսկվային Ուկրաինայի դեմ պատերազմում։
«Մենք պետք է տեղյակ լինենք, որ ավտորիտար ուժերը մոտենում են միմյանց և աջակցում են միմյանց այնպես, ինչպես նախկինում չէինք տեսել», – ասել է Ստոլտենբերգը։
Ինչպես պարզաբանել է Ենս Ստոլտենբերգը, Ռուսաստանի Դաշնության և ասիական այլ երկրների միջև աճող մերձեցումը նշանակում է, որ ՆԱՏՕ-ի համար էլ ավելի կարևոր է համագործակցել տարածաշրջանում իր դաշնակիցների հետ։
«Քանի որ ավտորիտար ռեժիմները, ինչպիսիք են Հյուսիսային Կորեան, Չինաստանը, Իրանը, Ռուսաստանը դառնում են ավելի ու ավելի միավորված, ավելի կարևոր է, որ մենք միասնական լինենք՝ որպես ազատության և ժողովրդավարության հավատացող երկրներ: Այնպես որ, ՆԱՏՕ-ն այժմ ավելի կարևոր է այս տեսանկյունից, քան նախկինում»,- հավելել է Ստոլտենբերգը։
Հիշեցնենք, որ Վլադիմիր Պուտինն ու Կիմ Չեն Ընը համաձայնագիր են ստորագրել համապարփակ ռազմավարական գործընկերության մասին, որը նախատեսում է փոխադարձ օգնություն ցանկացած պետության դեմ ագրեսիայի դեպքում։