Ենս Ստոլտենբերգ. Ռիգայի մինիստերիալին կվերահաստատենք ամուր աջակցություն երկու մերձավոր գործընկերներին՝ Վրաստանին և Ուկրաինային
Մենք միասին կհանդիպենք Ուկրաինայի և Վրաստանի ԱԳ նախարարների հետ: Սա հնարավորություն կլինի Դաշինքի համար վերահաստատելու իր հստակ աջակցությունը Ուկրաինային, Վրաստանին և ամբողջ Սևծովյան տարածաշրջանին, – ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը:
Նրա խոսքով՝ Հյուսիսատլանտյան դաշինքը սերտորեն համագործակցում է Վրաստանի եւ Ուկրաինայի հետ։
Ենս Ստոլտենբերգի խոսքով՝ ՆԱՏՕ-ի համար հատկապես կարևոր է համագործակցությունն այս երկրների հետ։
«Մենք շատ սերտ համագործակցում ենք Վրաստանի և Ուկրաինայի հետ։ Մտերիմ գործընկերներ ենք։ Մենք աջակցություն ենք ցուցաբերում և հարգում այն փաստը, որ մենք ակտիվորեն աշխատում ենք միասին Սևծովյան տարածաշրջանում, ինչը լավ է ոչ միայն Վրաստանի և Ուկրաինայի, այլ նաև ՆԱՏՕ-ի դաշնակիցների համար, քանի որ սևծովյան տարածաշրջանը ռազմավարական նշանակություն ունի ՆԱՏՕ-ի համար։ Հերթական անգամ ՆԱՏՕ-ի անդամները աջակցություն, կարողությունների զարգացում, և երբ մենք հանդիպենք հաջորդ գագաթնաժողովին, ինչպես նաև ամսվա վերջին Ռիգայի արտաքին գործերի մինիստերիալին, մենք կվերահաստատենք մեր ամուր աջակցությունը երկու մեր մտերիմ գործընկերների նկատմամբ: Մենք միասին կհանդիպենք Ուկրաինայի և Վրաստանի արտգործնախարարների հետ: Դա, անշուշտ, Դաշինքի համար հնարավորություն կլինի վերահաստատելու իր հստակ աջակցությունը Ուկրաինային, Վրաստանին և ընդհանուր առմամբ Սևծովյան տարածաշրջանին, ինչը հատկապես կարևոր է ՆԱՏՕ-ի համար և որի երկրների հետ համագործակցությունը ՆԱՏՕ-ի համար բարձր արժեք է»,- ասել է Ստոլտենբերգը։