Ենս Ստոլտենբերգ. Պուտինը ընդմիշտ կորցրեց Ուկրաինան
Ենս Ստոլտենբերգ. Պուտինը ընդմիշտ կորցրեց Ուկրաինան

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ չնայած ռազմական ջանքերին, Ռուսաստանը այլևս չի կարողանա ռազմական հաջողությունների հասնել Ուկրաինայում։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Ուկրաինա ներխուժումը նպատակ ուներ թույլ չտալ Ուկրաինային շարժվել դեպի ՆԱՏՕ և ԵՄ, սակայն մոտ երկու տարի անց Ուկրաինան ավելի մոտ է ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին, քան երբևէ եղել է, ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:

«Նախագահ Պուտինը ընդմիշտ կորցրեց Ուկրաինան»,- ասել է Ստոլտենբերգը։

Ստոլտենբերգը նաև նշել է, որ Ռուսաստանը շատ թանկ գին է վճարում այս պատերազմի համար։ Նա ասաց, որ Ռուսաստանը կորցրեց հարյուրավոր ինքնաթիռներ և հազարավոր տանկեր, և 300 000 զինվոր վիրավորվեց կամ սպանվեց: