Ենս Ստոլտենբերգ. Պատերազմների մեծ մասը սպասվածից երկար են տևում, մենք բոլորս ցանկանում ենք արագ խաղաղություն, բայց եթե ուկրաինացիները դադարեն կռվել, նրանց երկիրն այլևս գոյություն չի ունենա
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի խոսքով՝ Ուկրաինայում երկարաժամկետ պատերազմ է սպասվում։
Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարի խոսքով՝ կասկած չկա, որ ի վերջո Ուկրաինան կմտնի ՆԱՏՕ։
«Պատերազմների մեծ մասը սպասվածից երկար է տևում։ Մենք բոլորս ցանկանում ենք արագ խաղաղություն, բայց միևնույն ժամանակ պետք է խոստովանենք՝ եթե նախագահ Զելենսկին և ուկրաինացիները դադարեցնեն պայքարը, նրանց երկիրն այլևս գոյություն չի ունենա։ Եթե նախագահ Պուտինն ու Ռուսաստանը վայր դնեն զենքերը, մենք խաղաղություն կունենանք»,- ասել է Ստոլտենբերգը։
Ինչպես նշվեց, հուլիսին Վիլնյուսում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը ճանապարհ է հարթում Ուկրաինայի անվտանգության երկարաժամկետ երաշխիքների համար՝ ռուսական ագրեսիան զսպելու համար։ Ուկրաինան խոստացել է բարելավել կառավարության քաղաքականությունը, ներառյալ դատական և տնտեսական բարեփոխումները, ինչպես նաև բարելավել թափանցիկությունը: