Ենս Ստոլտենբերգ. Նախարարները քննարկել են գործընկերների կողմից աջակցության անհրաժեշտությունը, որոնք կարող են վտանգի տակ լինել, այդ թվում՝ Վրաստանի և Բոսնիա և Հերցեգովինայի
Կրեմլի հավակնությունն է վերականգնել ազդեցության ոլորտները և այլ երկրներին զրկել սեփական ճանապարհն ընտրելու իրավունքից։ Նախարարները քննարկել են գործընկերներին աջակցելու անհրաժեշտությունը, ներառյալ Վրաստանը և Բոսնիա և Հերցեգովինան,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը՝ Ֆինլանդիայի, Շվեդիայի արտգործնախարարների, ՆԱՏՕ-ի և ԵՄ պաշտոնյաների հանդիպումից հետո:
Նրա խոսքով, նախարարները համակարծիք են եղել, որ ՆԱՏՕ-ի հարաբերությունները Ռուսաստանի հետ երկարաժամկետ հեռանկարում հիմնովին փոխվել են։
«Ռուսական ագրեսիան նոր նորմ է ստեղծել մեր անվտանգության համար։ Վտանգված է, թե մենք ինչպես կկազմակերպենք հարաբերությունները պետությունների միջև, կհաղթի ժողովրդավարությունը, թե ավտորիտարիզմը, և ինչպես ենք մենք ցանկանում ապրել աշխարհում:
Նախարարները համաձայնեցին, որ երկարաժամկետ հեռանկարում ՆԱՏՕ-ի հարաբերությունները Ռուսաստանի հետ հիմնովին փոխվել են, թեև մենք պատրաստ ենք դիվանագիտության և հակամարտությունների կարգավորման հնարավորություն թողնել՝ խուսափելու անհիմն էսկալացիայից, թյուրիմացությունից կամ սխալից: Մենք կարող ենք դասեր քաղել այս ճգնաժամից։ Մեր երկրների անվտանգությունը պահպանելու համար մեզ անհրաժեշտ է Հյուսիսային Ամերիկայի և Եվրոպայի միասնությունը՝ ՆԱՏՕ-ում ռազմավարական համերաշխության միջոցով», – ասել է Ստոլտենբերգը։
«BBC»-ի այն հարցին, թե «մասնավորապես, ինչ միջոցներ է քննարկում ՆԱՏՕ-ն Վրաստանին և Բոսնիա և Հերցեգովինային աջակցելու համար», Ստոլտենբերգն ասել է, որ ավելին պետք է անել այդ երկրների պաշտպանության համար:
«ՆԱՏՕ-ն երկար տարիներ աջակցում է Վրաստանին, Բոսնիա և Հերցեգովինային և մյուս գործընկերներին։ Մենք օգնում ենք նրանց ամրապնդել իրենց պաշտպանունակությունը, ամրապնդել իրենց պաշտպանական և անվտանգության ինստիտուտները: Ունենք նաև ուսումնական կենտրոն Վրաստանում։ Մենք ունենք համատեղ զորավարժություններ և տարբեր գործողություններ տարբեր գործընկեր երկրների հետ։ Մենք դեռ վերջնական որոշումներ չենք կայացրել, դա լայն համաձայնություն է, որ մենք պետք է ավելին անենք այս երկրների պաշտպանության համար։ Սա մի մասն է ընդլայնելու այն, ինչ մենք արդեն անում ենք՝ ուժեղացնելով նրանց պաշտպանական և անվտանգության ինստիտուտները, բարեփոխումների, զորավարժության միջոցով: Ինչպես տեսնում եք Ուկրաինայի դեպքում, նրանք կարող են հայտնվել Ռուսաստանի զինված ուժերի միջամտության, դիվերսիոն գործողությունների և հնարավոր հարձակումների վտանգի տակ», – ասաց Ենս Ստոլտենբերգը: