Ենս Ստոլտենբերգ. Նավալնիի մահը և Ավդեևկիի լքելը պետք է ՆԱՏՕ-ի անդամների և դաշնակիցների ուշադրությունը հրավիրեն Ուկրաինային ռազմական օգնությունն ավելացնելու անհրաժեշտության վրա
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի մահը և ուկրաինացի զինվորականների կողմից Ավդեևկայի լքելը պետք է ՆԱՏՕ-ի անդամ երկրների և նրա դաշնակիցների ուշադրությունը հրավիրի Ուկրաինային ռազմական օգնությունն ավելացնելու անհրաժեշտության վրա։ Տեղեկությունը տարածում է «Deutsche Welle»-ն։
«Ես համոզված եմ, որ Նավալնիի հիշատակը հարգելու լավագույն միջոցը Պուտինին մարտի դաշտում հաղթանակ չտալն ու Ուկրաինայի առավելությունն ապահովելն է»,- ասել է Ստոլտենբերգը։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը խոսել է նաեւ Ավդեեւկիից ուկրաինացի զինվորականների հեռանալու մասին։ Ըստ Ստոլտենբերգի՝ սա ցույց է, որ Ուկրաինային ավելի շատ ռազմական օգնություն է անհրաժեշտ։
Ինչ վերաբերում է Նավալնիի մահվանը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ասում է, որ այս փաստը պետք է էլ ավելի ուշադրություն դարձնի Կրեմլի ռեժիմի ավտորիտար բնույթին։
Ստոլտենբերգը խոսել է նաև F-16 կործանիչներ Ուկրաինա տեղափոխելու մասին։ Նրա խոսքով՝ Ուկրաինայի բոլոր դաշնակիցները ցանկանում են որքան հնարավոր է շուտ Ուկրաինայում տեսնել ավիացիոն կործանիչներ, սակայն, գլխավոր քարտուղարի խոսքով, նրանք պետք է հոգ տանեն նաև օդաչուների և մեխանիկների պատրաստման մասին։