Ենս Ստոլտենբերգ. ՆԱՏՕ-ն պետք է ամրապնդի համագործակցությունը Մոլդովայի, Վրաստանի, Բոսնիա Հերցեգովինայի հետ, որոնք ամենաշատն են տուժում ռուսական ագրեսիայից
Ենս Ստոլտենբերգ. ՆԱՏՕ-ն պետք է ամրապնդի համագործակցությունը Մոլդովայի, Վրաստանի, Բոսնիա Հերցեգովինայի հետ, որոնք ամենաշատն են տուժում ռուսական ագրեսիայից

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարում է, որ դաշինքը պետք է ամրապնդի համագործակցությունը իր գործընկերների՝ Մոլդովայի, Վրաստանի, Բոսնիա Հերցեգովինայի, ինչպես նաև այլ համախոհ երկրների հետ։

Ինչպես նշել է Ստոլտենբերգը ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում իր ելույթում, ՆԱՏՕ-ն և գործընկեր երկրները պետք է համատեղ դիմակայեն մարտահրավերներին։

«Մենք պետք է ամրապնդենք համագործակցությունը Ռուսաստանի ագրեսիայից առավել տուժած գործընկերների հետ, ինչպիսիք են Մոլդովան, Վրաստանը և Բոսնիա Հերցեգովինան, ինչպես նաև աշխարհի բոլոր համախոհ երկրների հետ՝ Լատինական Ամերիկայից մինչև Մերձավոր Արևելք, Հյուսիսային Աֆրիկայից մինչև Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջան։ Մենք կիսում ենք անվտանգության շահերը և բախվում ենք նույն մարտահրավերներին: Մենք կարող ենք և պետք է դիմակայենք նրանց միասին՝ պաշտպանելու ազատությունը ճնշումներից, պաշտպանելու ժողովրդավարությունն ընդդեմ բռնակալության և պահպանելու միջազգային կանոնների վրա հիմնված ինստիտուտները, որոնք օգուտ են բոլորիս»,- ասել է Ստոլտենբերգը։