Ենս Ստոլտենբերգ. ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և խաղաղ նկրտումներին

14:38, 19.03.2024

Հայաստանում այցով գտնվող Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը նշում է, որ կայունությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում շատ կարևոր է Եվրատլանտյան տարածաշրջանի համար։

Նրա խոսքով, ներկայումս Հայաստանն ու Ադրբեջանը երկարաժամկետ խաղաղության հասնելու հնարավորություն ունեն։

«ՆԱՏՕ-ն Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և խաղաղ նկրտումների ջատագովն է»,- ասել է Ստոլտենբերգը։

Ստոլտենբերգը Հայաստան է ժամանել Վրաստանից, տարածաշրջանային այցի շրջանակներում։ Մինչ այդ դաշինքի գլխավոր քարտուղարը գտնվում էր Ադրբեջանում։

Նմանատիպ