Ենս Ստոլտենբերգ. ՆԱՏՕ-ի զորքերի տեղակայումը Ուկրաինայի տարածքում չի նախատեսվում, սակայն անհրաժեշտ է բավարար քանակությամբ ռազմական օգնություն տրամադրել Ուկրաինային
Չի նախատեսվում ՆԱՏՕ-ի զորքեր տեղակայել Ուկրաինայի տարածքում, այնուամենայնիվ, անհրաժեշտ է բավարար քանակությամբ ռազմական օգնություն տրամադրել Ուկրաինային,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը։
«ՆԱՏՕ-ն չի պատրաստվում զորքեր տեղակայել Ուկրաինայում։ Երբ ես անցյալ շաբաթ այցելեցի Ուկրաինա, նրանք խնդրեցին ոչ թե ՆԱՏՕ-ի զորքեր, այլ ավելի մեծ աջակցություն»,- ասել է Ստոլտենբերգը։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի խոսքով՝ ռուսական ուժերը մարտի դաշտում կարողացել են առաջընթաց գրանցել հենց ԱՄՆ-ից ու Եվրոպայից Ուկրաինային զենքի մատակարարման ուշացման պատճառով։
Ըստ Ստոլտենբերգի՝ Պուտինը դեռ հավատում է, որ ինքը կհաղթի Ուկրաինայի պատերազմում, և Ռուսաստանի առաջնորդին բանակցային սեղանի շուրջ նստեցնելու միակ միջոցը ապացուցելն է, որ ինքը չի կարող հաղթել մարտի դաշտում, և դրա համար անհրաժեշտ է աջակցել Ուկրաինայի զինուժին։