Ենս Ստոլտենբերգ. ՆԱՏՕ-ի մինիստերիալին կքննարկենք, թե ինչպես ամրապնդել մեր հավաքական պաշտպանությունը, աջակցությունն Ուկրաինային և խորացնել մեր գործընկերությունը
ՆԱՏՕ-ի արտգործնախարարները հավաքվել են Բրյուսելում՝ երկօրյա հանդիպման համար՝ քննարկելու Ուկրաինային աջակցելու և այլ գլոբալ հարցերը:
«Այսօր մենք կքննարկենք, թե ինչպես ամրապնդել մեր հավաքական պաշտպանությունը, ուժեղացնել աջակցությունն Ուկրաինային և խորացնել մեր գործընկերությունը։ Կքննարկենք նաև հաջորդ տարի Վաշինգտոնում կայանալիք ՆԱՏՕ-ի 75-րդ հոբելյանական գագաթնաժողովի նախապատրաստման հարցերը։ Դաշնակիցները շարունակում են անշեղորեն աջակցել Ուկրաինային, և մենք վճռական ենք Ուկրաինան մոտեցնելու ՆԱՏՕ-ին»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը։
Նախարարների հանդիպման մեկնարկից առաջ նշվել է նաեւ, որ կքննարկվեն Չինաստանի եւ Արեւմտյան Բալկանների, ինչպես նաեւ Գազայի հետ կապված հարցեր։