Ենս Ստոլտենբերգ. ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում մենք կպայմանավորվենք մեր հավաքական պաշտպանության ամենամեծ փոխակերպման մասին «Սառը պատերազմի» ավարտից հետո

22:44, 25.06.2022

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում մենք կպայմանավորվենք մեր հավաքական պաշտպանության ամենամեծ փոխակերպման մասին «Սառը պատերազմի» ավարտից հետո,- լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը։

«Սա պատմական իրադարձություն է լինելու, առաջին հերթին այն պատճառով, որ 30 դաշնակիցները հանդիպում են Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից ի վեր՝ Եվրոպայում անվտանգության ամենամեծ ճգնաժամին: Մադրիդում համատեղ հայտնվելը հզոր ազդանշան կլինի այս անկանխատեսելի և վտանգավոր պահին։ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում մենք կպայմանավորվենք մեր հավաքական պաշտպանության ամենամեծ փոխակերպման մասին «Սառը պատերազմի» ավարտից հետո», – ասել է Ստոլտենբերգը։

Միաժամանակ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կարծում է, որ Ուկրաինայում Ռուսաստանի ագրեսիան կավարտվի բանակցությունների սեղանի շուրջ։ Ինչպես գրում են լրատվամիջոցները, մեկնաբանելով նախագահ Մակրոնի խոսքերը, թե Ռուսաստանին չի կարելի նվաստացնել, գլխավոր քարտուղարն ասել է, որ ուկրաինացիներն են որոշելու, թե ինչն է ընդունելի իրենց համար, ինչը՝ ոչ։

«Այն, ինչ ես տեսնում եմ, Ուկրաինային պաշտպանելու և աջակցելու անհրաժեշտությունն է, և ուկրաինացիներն իրենք կորոշեն, թե ինչ են ստանալու բանակցությունների սեղանի շուրջ և ինչ չեն ստանալու, քանի որ կասկած չկա, որ սա ագրեսիվ պատերազմ է։ Գոյություն ունի ագրեսոր և ինքնապաշտպանվող երկիր, և ինքնապաշտպանության իրավունքն ամրագրված է ՄԱԿ-ի կանոնադրությամբ»,- ասել է Ենս Ստոլտենբերգը։

Նմանատիպ