Ենս Ստոլտենբերգ. ՄՇարունակում ենք աջակցել Վրաստանի տարածքային ամբողջականությանը և բարեփոխումներին, ամրապնդել ենք համագործակցությունը
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի խոսքով՝ Սևծովյան տարածաշրջանում անվտանգության վատթարացող իրավիճակը կքննարկեն Վրաստանի և Ուկրաինայի պաշտպանության նախարարները ՆԱՏՕ-ի մինիստերիալի շրջանակներում անդամ երկրների պաշտպանության նախարարների հետ հանդիպման ժամանակ։
«ՆԱՏՕ-ի դաշնակիցները կվերահաստատեն իրենց ամուր աջակցությունը երկու երկրների ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը»,- ասել է Ստոլտենբերգը։
Ստոլտենբերգը նշում է, որ ՆԱՏՕ-ն ամրապնդել է համագործակցությունը Վրաստանի հետ։
«Մենք տարբեր առումներով ամրապնդել ենք համագործակցությունը։ Մենք ունենք համատեղ գործողություններ և վարժանքներ, և կան այլ միջոցներ, որոնք ցույց են տալիս, թե որքան սերտ են համագործակցում ՆԱՏՕ-ն և Վրաստանը։
Մենք շարունակում ենք աջակցել բարեփոխումներին և Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը։ Սա Վրաստանի և ՆԱՏՕ-ի միջև կանոնավոր և կարևոր համակարգման մի մասն է»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։
Ինչ վերաբերում է 2022 թվականին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Վրաստանի ու Ուկրաինայի բարձր մակարդակով հանդիպման հարցին, Ստոլտենբերգն ասել է, որ դեռ վաղ է այդ մասին խոսել։