Ենս Ստոլտենբերգ. Մենք պետք է երկարաժամկետ հեռանկարում ապահովենք Ուկրաինային հուսալի և կանխատեսելի օգնություն
Մենք պետք է երկարաժամկետ հեռանկարում ապահովենք Ուկրաինային հուսալի և կանխատեսելի օգնություն,- այս մասին ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը Բրյուսելում, դաշինքի արտգործնախարարների հանդիպման մեկնարկից առաջ կայացած մամուլի ասուլիսում։
Նրա խոսքով՝ Ուկրաինային օգնության ցանկացած ուշացում հետեւանքներ է ունենում մարտի դաշտում, ուստի անհրաժեշտ է փոխել աջակցության դինամիկան։
«Մենք պետք է ամուր կանգնենք Ուկրաինային աջակցելու գործընթացում։ Ես ողջունում եմ, որ դաշնակիցները շարունակում են մատակարարել զենքի, տեխնիկայի և զինամթերքի մեծ պաշարներ, չնայած Ուկրաինան հրատապ կարիքներ ունի։ Մինչ մենք խոսում ենք, աջակցության ցանկացած խափանում հետեւանքներ է ունենում մարտի դաշտում: Դրա համար մենք պետք է փոխենք մեր աջակցության դինամիկան։ Մենք պետք է երկարաժամկետ հեռանկարում ապահովենք հուսալի և կանխատեսելի օգնություն Ուկրաինային, որպեսզի ավելի քիչ կախված լինենք կամավոր ներդրումներից և ավելի շատ ՆԱՏՕ-ի պարտավորություններից, ավելի քիչ կարճաժամկետ առաջարկներից և ավելի շատ բազմամյա պարտավորություններից: Ըստ այդմ՝ նախարարները կքննարկեն, թե ՆԱՏՕ-ն ինչպես կարող է ավելի մեծ պատասխանատվություն ստանձնել Ուկրաինային ռազմական տեխնիկա մատակարարելու և ուսուցման համակարգման համար»,- ասել է Ստոլտենբերգը։