Ենս Ստոլտենբերգ. Մենք մեծացրել ենք մեր ներկայությունը սևծովյան տարածաշրջանում, քանի որ Սև ծովը ռազմավարական նշանակություն ունի ՆԱՏՕ-ի համար
Մենք մեծացրել ենք մեր ներկայությունը սևծովյան տարածաշրջանում, քանի որ Սև ծովը ռազմավարական նշանակություն ունի ՆԱՏՕ-ի համար,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը ՆԱՏՕ-ի պաշտպանության մինիստերիալի առաջին օրվանից հետո կայացած մամուլի ասուլիսում։
Ինչպես նշել է Ենս Ստոլտենբերգը, երեք սեւծովյան երկրները՝ Թուրքիան, Ռումինիան և Բուլղարիան, ՆԱՏՕ-ի անդամ են, ինչպես նաև երկու շատ մոտ գործընկերներ՝ Վրաստանն ու Ուկրաինան։
«Մենք տեսել ենք Ղրիմի անօրինական բռնակցումը եւ տեսել ենք Ռուսաստանի ագրեսիվ գործողությունները սեւծովյան տարածաշրջանում։ Մենք մեծացրել ենք մեր ներկայացուցչությունը տարածաշրջանում ցամաքով, օդով և ծովով և մշտապես գնահատում ենք այն, ինչ կարող ենք անել, մասամբ՝ մեր ներկայացուցչությունը մեծացնելու և, անհրաժեշտության դեպքում, ուժեր արագ տեղակայելու կարողության բարձրացման միջոցով», – ասել է Ստոլտենբերգը։