Ենս Ստոլտենբերգ. Մենք հանդիպումներ կունենանք Վրաստանի և Ուկրաինայի գործընկերների հետ, ՆԱՏՕ-ի մինիստերիալը հարթակ է քննարկելու այդ երկրների տարածքային ամբողջականության կարևորությունը
ՆԱՏՕ-ի մինիստերիալը հարթակ է՝ քննարկելու եվրոպական բոլոր երկրների, այդ թվում՝ Վրաստանի և Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության կարևորությունը,- ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպումից առաջ ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը։
«Մինիստերիալը կկենտրոնանա Եվրոպայում անվտանգության իրավիճակի վրա։ Հանդիպումներ կանցկացնենք նաև Վրաստանի և Ուկրաինայի մեր գործընկերների հետ։ Դա հարթակ կլինի խոսելու եվրոպական բոլոր երկրների, այդ թվում՝ Վրաստանի և Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության կարևորության մասին»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։
Բացի այդ, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը խոսել է Դաշինքին այլ երկրների անդամակցության մասին։
«Ռուսաստանը չի որոշում՝ ով կդառնա ՆԱՏՕ-ի անդամ, ով՝ ոչ։ Դա պետք է որոշեն դաշնակից 30 երկրները։ Այս սկզբունքը հստակ արտահայտվել է Դաշինքի անդամների կողմից։ Այս սկզբունքը վերաբերում է Եվրոպայի բոլոր ազգերին հարգելու, իրենց ուղին ընտրելու՝ անկախ նրանից՝ նրանք ցանկանում են անդամակցել կազմակերպությանը, թե ոչ։ Այդ սկզբունքն ամրագրված է ոչ միայն ՆԱՏՕ-ի կանոնադրության մեջ, այլեւ Հելսինկյան եզրափակիչ ակտում»,- ասել է Ենս Ստոլտենբերգը։