Ենս Ստոլտենբերգ. Մենք աշխատում ենք, թե ինչպես կարող ենք ավելի շատ աջակցություն ցուցաբերել և ամրապնդել մեր գործընկերությունը Վրաստանի հետ
Ենս Ստոլտենբերգ. Մենք աշխատում ենք, թե ինչպես կարող ենք ավելի շատ աջակցություն ցուցաբերել և ամրապնդել մեր գործընկերությունը Վրաստանի հետ

Մենք աշխատում ենք, թե ինչպես կարող ենք ավելի շատ աջակցություն ցուցաբերել և ավելի ամրապնդել մեր գործընկերությունը Վրաստանի հետ,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը։

Նրա խոսքով՝ ինքը շատ լավ ու կառուցողական հանդիպում է ունեցել Վրաստանի պաշտպանության նախարարի հետ։

«Երեկ ես հանդիպել եմ Վրաստանի պաշտպանության նախարարի հետ։ Նա նույնպես մասնակցել է երեկվա հանդիպմանը։ Դաշնակիցները, և անձամբ ես, ընդգծեցինք այն դաշնակիցների քաղաքական և գործնական աջակցությունն ուժեղացնելու անհրաժեշտությունը, ովքեր խոցելի են ռուսական միջամտության առաջ: Դրանց թվում է, իհարկե, Վրաստանը, քանի որ Վրաստանն արդեն կրել է Մոսկվայի ռազմական միջամտության հետեւանքները, դա 2008 թվականին էր:

Համապատասխանաբար, մենք այժմ աշխատում ենք այն ուղղությամբ, թե ինչպես կարող ենք ավելի շատ աջակցություն գտնել և էլ ավելի ամրապնդել մեր գործընկերությունը Վրաստանի հետ: Շատ կառուցողական և լավ հանդիպում էր Վրաստանի պաշտպանության նախարարի հետ։ Դաշնակիցները ևս հայտնել են մեր մերձավոր գործընկեր Վրաստանի հետ համագործակցությունն ամրապնդելու անհրաժեշտությունը։ Վերջնական որոշումները կախված են գագաթնաժողովից։ Սակայն ես ակնկալում եմ, որ երբ առաջնորդները հավաքվեն, նրանք կվերահաստատեն մեր բաց դռների քաղաքականությունը և կկրկնեն այն, ինչ ասել ենք Բուխարեստի գագաթնաժողովից ի վեր Վրաստանի ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ», – ասել է Ենս Ստոլտենբերգը։