Ենս Ստոլտենբերգ. Մարկ Ռյուտեն ՆԱՏՕ-ի հիանալի գլխավոր քարտուղար կլինի
Ենս Ստոլտենբերգ. Մարկ Ռյուտեն ՆԱՏՕ-ի հիանալի գլխավոր քարտուղար կլինի

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի խոսքով՝ Մարկ Ռյուտեն լավ կկատարի իր պարտականությունները իր պաշտոնաթողությունից հետո։ Այս մասին Ստոլտենբերգը հայտարարել է լրատվամիջոցներին տված հարցազրույցում և հավելել, որ ուրախ է, քանի որ ՆԱՏՕ-ի դաշնակիցները կարողացել են պայմանավորվել դաշինքի հաջորդ գլխավոր քարտուղարի թեկնածության հարցում։

«Մարկ Ռյուտեն ՆԱՏՕ-ի հիանալի գլխավոր քարտուղար կլինի։ Ես նրան ճանաչում եմ երկար տարիներ։ Այս բոլոր տարիների ընթացքում նա ցույց տվեց կոնսենսուսի հասնելու իր կարողությունը»,- ասել է Ենս Ստոլտենբերգը։

Հիշեցնենք, որ հունիսի 26-ին ՆԱՏՕ-ն իր հաջորդ գլխավոր քարտուղար է նշանակել Մարկ Ռյուտեին։ Ռյուտեն պաշտոնը կստանձնի հոկտեմբերի 1-ից՝ Ենս Ստոլտենբերգի մանդատի ավարտից հետո։