Ենս Ստոլտենբերգ. Լեհաստանում ԱՄՆ հակաօդային պաշտպանության նոր բազան, որը նախատեսված է բալիստիկ հրթիռների հարձակումները հայտնաբերել և կասեցնել համար, պատրաստ է շահագործման
Ենս Ստոլտենբերգ. Լեհաստանում ԱՄՆ հակաօդային պաշտպանության նոր բազան, որը նախատեսված է բալիստիկ հրթիռների հարձակումները հայտնաբերել և կասեցնել համար, պատրաստ է շահագործման

«Լեհաստանում ԱՄՆ հակաօդային պաշտպանության նոր բազան, որը նախատեսված է բալիստիկ հրթիռների հարձակումները հայտնաբերելու և կասեցնելու համար, պատրաստ է շահագործման»,- հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը։

Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարի խոսքով՝ բալիստիկ հրթիռների աճող սպառնալիքի պայմաններում բազայի պատրաստվածությունը կարեւոր քայլ է անդրատլանտյան անվտանգության համար։

«Որպես պաշտպանական դաշինք՝ մենք չենք կարող անտեսել այս սպառնալիքը։ Հակահրթիռային պաշտպանությունը էական տարր է ՆԱՏՕ-ի հավաքական պաշտպանության հիմնական առաջադրանքի համար»,- նշել է Ստոլտենբերգը։

Լեհաստանի Ռեջիկովո քաղաքում ստեղծվել է ամերիկյան նոր բազա, որը կարող է չեզոքացնել կարճ և միջին հեռահարության բալիստիկ հրթիռները։