Ենս Ստոլտենբերգ. Իսրայելի և Հեզբոլլահի հրադադարը շատ անհրաժեշտ և ուրախալի ձեռքբերում է
ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Իսրայելի և Հեզբոլլահի միջև հրադադարը շատ անհրաժեշտ և ուրախալի ձեռքբերում է։
«Այժմ անհրաժեշտ է այն ամբողջությամբ պաշտպանել՝ սահմանի երկու կողմերում գտնվող մարդկանց վիճակը մեղմելու համար։ Ամերիկայի Միացյալ Նահանգները լավ առաջնորդություն դրսևորեցին համաձայնության հասնելու գործընթացում»,- գրել է Ստոլտենբերգը սոցցանցում։
Ի գիտություն, Իսրայելի անվտանգության կաբինետը պաշտոնապես հաստատել է Լիբանանում հրադադարի մասին համաձայնագիրը։
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել այսօր՝ տեղական ժամանակով ժամը 04:00-ին։