Ենս Ստոլտենբերգ. Հիմա ժամանակը չէ խոսել ուկրաինացիների հանձնվելու մասին, դա ողբերգություն կլինի ուկրաինացիների համար, վտանգավոր կլինի նաև բոլորիս համար

22:11, 11.03.2024

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգն արձագանքել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հայտարարությանը: Այս մասին Ստոլտենբերգը խոսել է Reuters-ին տված հարցազրույցում։

«Եթե մենք ցանկանում ենք բանակցությունների միջոցով հասնել խաղաղության երկարաժամկետ լուծման, ապա դրան հասնելու ճանապարհը Ուկրաինային ռազմական աջակցությունն է»,- ասել է Ստոլտենբերգը։

Ինչպես նշում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, այն, ինչ տեղի է ունենում բանակցությունների սեղանի շուրջ, անքակտելիորեն կապված է մարտի դաշտում ուժի հետ։

«Այժմ ուկրաինացիների հանձնվելու մասին խոսելու ժամանակը չէ։ Դա ողբերգություն կլինի ուկրաինացիների համար: Դա նաև վտանգավոր կլինի բոլորիս համար»,- այսպես է պատասխանել Ստոլտենբերգը լրագրողի հարցին, թե արդյոք նրա արձագանքը նշանակում է, որ հիմա ժամանակը չէ խոսել «սպիտակ դրոշի» մասին։

Նմանատիպ