Ենս Ստոլտենբերգ. Հայաստանն ու Ադրբեջանը այժմ հնարավորություն ունեն հասնելու կայուն խաղաղության, ես կարող եմ միայն կոչ անել ձեզ օգտագործել այս հնարավորությունը խաղաղության համաձայնագրի հասնելու համար
Ենս Ստոլտենբերգ. Հայաստանն ու Ադրբեջանը այժմ հնարավորություն ունեն հասնելու կայուն խաղաղության, ես կարող եմ միայն կոչ անել ձեզ օգտագործել այս հնարավորությունը խաղաղության համաձայնագրի հասնելու համար

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Հանդիպումից հետո համատեղ հայտարարության մեջ Ստոլտենբերգը նշել է, որ ողջունում է դաշինքի հետ Ադրբեջանի երկարամյա համագործակցությունը և ակնկալում է գործընկերության հետագա ամրապնդում։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նաև ուշադրություն է հրավիրել Հարավային Կովկասում տիրող իրավիճակին և ասել, որ խաղաղությունն ու կայունությունը կարևոր են ոչ միայն այստեղ, այլև ավելի լայն սահմաններում։

«Հայաստանն ու Ադրբեջանն այժմ հնարավորություն ունեն երկար տարիների հակամարտությունից հետո հասնել կայուն խաղաղության։ Ես կարող եմ միայն հորդորել օգտագործել այս հնարավորությունը՝ Հայաստանի հետ կայուն խաղաղության համաձայնագրի հասնելու համար»,- ասել է Ենս Ստոլտենբերգը։

Բացի այդ, Ստոլտենբերգը, խոսելով Ուկրաինայի մասին, ասել է, որ ողջունում է Ադրբեջանի կողմից ցուցաբերվող անհրաժեշտ աջակցությունը և կոչ է արել տարածաշրջանի երկրներին ակտիվանալ։

«Ավելի շատ օգնություն է անհրաժեշտ, քանի որ Ուկրաինայում իրավիճակը շատ բարդ է»,- ասել է Ենս Ստոլտենբերգը։