Ենս Ստոլտենբերգ. Հասկանում եմ Զելենսկու հիասթափությունը, բայց Դաշինքի համար կարևոր է, որ հակամարտությունը դուրս չգա վերահսկողությունից և չհատի Ուկրաինայի սահմանը
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգն ասում է, որ հասկանում է Վլադիմիր Զելենսկու հիասթափությունը, սակայն դաշինքի համար կարևոր է խուսափել հակամարտության հետագա սրումից։
Դաշինքի գլխավոր քարտուղարի խոսքով՝ ՆԱՏՕ-ն մեծացրել է Ուկրաինային տրամադրվող ֆինանսական ու ռազմական օգնությունը։ Ռուսաստանը պետք է թանկ վճարի աննախադեպ պատժամիջոցների համար։ Ըստ Ստոլտենբերգի՝ ՆԱՏՕ-ն և դաշնակիցները ուկրաինական բանակը մարզում են 2014 թվականին՝ Ղրիմի բռնակցումից հետո։
«Ես հասկանում եմ նախագահ Զելենսկու և ուկրաինացի ժողովրդի հիասթափությունը։ Նրանք նախագահ Պուտինի դաժան և անիմաստ պատերազմի զոհերն են»,- ասել է Ստոլտենբերգը և նշել, որ կարևոր է, հակամարտությունը վերահսկողությունից դուրս չգա և չհատի Ուկրաինայի սահմանը։