Ենս Ստոլտենբերգ. Ֆինլանդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին ցույց կտա, որ ՆԱՏՕ-ի դուռը բաց է, և Ֆինլանդիան ինքն է որոշում իր ապագան
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի խոսքով՝ Ֆինլանդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին ցույց կտա, որ ՆԱՏՕ-ի դուռը բաց է, և Ֆինլանդիան ինքն է որոշում իր ապագան։
Ենս Ստոլտենբերգի խոսքով՝ Ֆինլանդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին կուժեղացնի ինչպես Ֆինլանդիայի, այնպես էլ ՆԱՏՕ-ի անվտանգությունը։
Ենս Ստոլտենբերգի հայտարարությունը մամուլի ծառայությունը տարածել է «Թվիթեր»-ի միջոցով։
«Ես ողջունում եմ Ֆինլանդիայի նախագահի և վարչապետի համատեղ հայտարարությունը, որոնք առանց հապաղելու պաշտպանում են ՆԱՏՕ-ին անդամակցելու Ֆինլանդիայի դիմումը։ Սա Ֆինլանդիայի ինքնիշխան որոշումն է, և ՆԱՏՕ-ն հարգում է այն։ Երբ Ֆինլանդիան որոշի դիմել, նրանց ջերմորեն կողջունեն ՆԱՏՕ-ում, և անդամակցության գործընթացը կավարտվի արագ և առանց խոչընդոտի: Ֆինլանդիան ՆԱՏՕ-ի մերձավոր գործընկերն է, հասուն ժողովրդավարություն, Եվրամիության անդամ և զգալի ներդրող եվրատլանտյան անվտանգության ապահովման գործում: Ես համաձայն եմ Ֆինլանդիայի վարչապետի և նախագահի հետ, որ Ֆինլանդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին կուժեղացնի ինչպես Ֆինլանդիայի, այնպես էլ ՆԱՏՕ-ի անվտանգությունը: Ֆինլանդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին ցույց կտա, որ ՆԱՏՕ-ի դուռը բաց է, և որ Ֆինլանդիան ինքն է որոշում իր ապագան»,- ասվում է հայտարարության մեջ:
Ֆինլանդիայի նախագահն ու վարչապետը համատեղ հայտարարություն են տարածել, որում ասվում է, որ Ֆինլանդիան պետք է հնարավորինս շուտ ներկայացնի ՆԱՏՕ-ին անդամակցելու իր հայտը։