Ենս Ստոլտենբերգ. Անհրաժեշտ է նախապատրաստվել Ուկրաինայում երկարատև պատերազմին և աջակցել պաշտպանական ուժերին
Ենս Ստոլտենբերգ. Անհրաժեշտ է նախապատրաստվել Ուկրաինայում երկարատև պատերազմին և աջակցել պաշտպանական ուժերին

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ անհրաժեշտ է նախապատրաստվել Ուկրաինայում երկարատև պատերազմին և աջակցել պաշտպանական ուժերին։

Ինչպես նշել է Ստոլտենբերգը, Ուկրաինան կմնա ինքնիշխան և ժողովրդավարական պետություն միայն կայուն և կանոնավոր աջակցությամբ։

Մեկնաբանելով Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնիի հոդվածը, որտեղ նա գրում էր, որ պատերազմը մտել է փակուղի, գլխավոր քարտուղարը նշել է, որ միշտ պարզ է եղել, որ իրավիճակը բարդ է լինելու։

«Պատերազմներն իրենց բնույթով անկանխատեսելի են։ Մենք գիտենք, որ այն, ինչ տեղի է ունենում բանակցությունների սեղանի շուրջ, անքակտելիորեն կապված է մարտի դաշտում տիրող իրավիճակի հետ… Գիտեինք, որ Ռուսաստանը ամիսներ շարունակ պաշտպանական գծեր էր պատրաստում ականներով, տանկային խրամատներով, մեծ թվով պաշտպանական դիրքերով։ Ուկրաինական զորքերը կարողացան հասնել հաջողության և ավելի շատ տարածքներ ազատագրել»,- ասել է Ենս Ստոլտենբերգը գերմանական «DPA»-ին տված հարցազրույցում։