Ենս Ստոլտենբերգ. Ամերիկացիների ճնշող մեծամասնությունը կողմ կլիներ ՆԱՏՕ-ին անդամակցելուն, եթե նման որոշում կայացվեր հիմա
«Ամերիկացիների բացարձակ մեծամասնությունը կողմ կլիներ ՆԱՏՕ-ին անդամակցելուն, եթե նման որոշում կայացվեր հենց հիմա»,- ասել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը։
Սթոլթենբերգի խոսքով՝ ՆԱՏՕ-ի հրահանգով դաշինքի բոլոր անդամ երկրներում հարցում է անցկացվել, որը ցույց է տվել Հյուսիսատլանտյան դաշինքին հանրային բարձր աջակցությունը։
«Օրինակ՝ ամերիկացիների միայն 13 տոկոսը կհրաժարվեր ՆԱՏՕ-ին անդամակցելուց։ Մեր քաղաքացիների 80 տոկոսը կարծում է, որ Հյուսիսային Ամերիկան և Եվրոպան պետք է շարունակեն համագործակցել ընդհանուր անվտանգության համար», – ասել է Ստոլտենբերգը։