Ենս Սթոլթենբերգը շնորհակալություն է հայտնում Վրաստանին տարիներ շարունակ Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ջանքերում ներդրման համար. ՆԱՏՕ
Ենս Սթոլթենբերգը շնորհակալություն է հայտնել Վրաստանին Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ջանքերում տարիների ընթացքում ներդրած ավանդի համար,- այս մասին նշված է ՆԱՏՕ-ի պաշտոնական կայքում հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ։
Կազմակերպության հայտարարության մեջ ասվում է, որ Ենս Ստոլթենբերգը վերահաստատել է դաշնակիցների անսասան աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։
«ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլթենբերգը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում հյուրընկալել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին։ Հանդիպմանը քննարկվել են քաղաքական և գործնական համագործակցության, ինչպես նաև տարածաշրջանի անվտանգության հետ կապված հարցեր։ Գլխավոր քարտուղարը վերահաստատել է ՆԱՏՕ-ի ամուր քաղաքական և գործնական աջակցությունն իր գործընկերներին, ինչպես նաև դաշնակիցների անսասան աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը:
Գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Վրաստանը ՆԱՏՕ-ի ամենամոտ գործընկերներից է և շնորհակալություն է հայտնել Վրաստանին Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ջանքերում տարիների ընթացքում ներդրած ավանդի համար։
Գլխավոր քարտուղարը քննարկել է տարածաշրջանում անվտանգության իրավիճակը, ներառյալ ռուսական ռազմական ուժերի կենտրոնացումը Ուկրաինայում և նրա շրջակայքում, ինչպես նաև Ռուսաստանի կողմից սևծովյան տարածաշրջանում ապակայունացմանն ուղղված գործողությունները։ Գլխավոր քարտուղարը նշել է նաև որ «ապագայում ցանկացած ագրեսիա, որը լուրջ քաղաքական ու տնտեսական հետևանքներ կունենա, թանկ կարժենա Ռուսաստանին»։
Ղեկավարները քննարկել են նաև Վրաստանի ներքին բարեփոխումները և տարեկան ազգային ծրագրի իրականացումը։ Կարևոր է, որ մենք շարունակենք աշխատել արդարադատության բարեփոխումների, ինչպես նաև լրատվամիջոցների ազատության և անվտանգության ոլորտում հաշվետվողականության համար», – ասվում է գլխավոր քարտուղարի հայտարարության մեջ:
Տեղեկությունը տարածում է Վրաստանի վարչապետի մամուլի ծառայությունը։