Ենս Սթոլթենբերգ. Շարունակում ենք Ռուսաստանին կոչ անել դադարեցնել Վրաստանի շրջանների անկախության ճանաչումը և ռազմական ուժերը դուրս բերել Վրաստանի տարածքից
Ենս Սթոլթենբերգ. Շարունակում ենք Ռուսաստանին կոչ անել դադարեցնել Վրաստանի շրջանների անկախության ճանաչումը և ռազմական ուժերը դուրս բերել Վրաստանի տարածքից

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգի հայտարարությամբ, ՆԱՏՕ-ն սատարում է Վրաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը՝ նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում:

Նրա խոսքով, իրենք շարունակում են Ռուսաստանին կոչ անել դադարեցնել Վրաստանի շրջանների անկախության ճանաչումը և ռազմական ուժերը դուրս բերել Վրաստանի տարածքից:

«Մենք շարունակում ենք Ռուսաստանին կոչ անել դադարեցնել Վրաստանի շրջանների, Աբխազիայի և Հարավային Օսեթիայի անկախության ճանաչումը, և հորդորում Ռուսաստանին հետ կանչել բոլոր ռազմական ուժերը Վրաստանի տարածքից», – ասաց Ենս Ստոլտենբերգը՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ մամուլի ասուլիսին: