Ենս Սթոլթենբերգ. ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին կստանանք աջակցության նոր փաթեթգ գործընկերների, այդ թվում՝ Վրաստանի համար

16:56, 27.06.2022

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի խոսքով՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում կընդունվեն գործընկեր երկրներին աջակցության նոր փաթեթներ։

Նրա խոսքով, փաթեթները կընդունվեն Վրաստանի, Բոսնիա և Հերցեգովինայի, Մոլդովայի, ինչպես նաև Մավրիտանիայի և Թունիսի համար։

«Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին կմասնակցեն նաևՎրաստանը և Եվրամիությունը։ Մենք աջակցության նոր փաթեթներ կսսահմանենք գործընկերների համար՝ Վրաստանի, Բոսնիա և Հերցեգովինայի և Մոլդովայի Հանրապետության, ինչպես նաև Մավրիտանիայի և Թունիսի համար», – ասել է Ենս Ստոլտենբերգը։

Հիշեցնենք. հունիսի 28-30-ը Իսպանիայի Մադրիդում տեղի կունենա ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, որին կմասնակցի նաև վրացական պատվիրակությունը՝ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորությամբ։

Նմանատիպ