Ենս Սթոլթենբերգ. ՆԱՏՕ-ի դաշնակիցները Ռուսաստանին կոչ են անում հարգել Վրաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի տարածքային ամբողջականությունը, մենք զիջումների չենք գնա որևէ երկրի ինքնիշխանության հարցում
Ենս Սթոլթենբերգ. ՆԱՏՕ-ի դաշնակիցները Ռուսաստանին կոչ են անում հարգել Վրաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի տարածքային ամբողջականությունը, մենք զիջումների չենք գնա որևէ երկրի ինքնիշխանության հարցում

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգի խոսքով՝ դաշինքն այսօր Ռուսաստանին կոչ է արել դուրս բերել զորքերը և հարգել Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։

Նրա խոսքով՝ սրանք հիմնարար սկզբունքներ են, որոնք բոլոր երկրները պետք է հարգեն Եվրոպայում խաղաղության և անվտանգության համար։

Սթոլթենբերգը նշում է, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցները պատրաստ են Ռուսաստանի հետ երկխոսության, սակայն հիմնական սկզբունքների շուրջ փոխզիջումների չեն գնա։

«Ռուսաստանը զինված ուժեր ունի Վրաստանում, Ուկրաինայում, Ղրիմում, ինչպես նաև Մոլդովայում։ Այդ զորքերը տեղում են գտնվում առանց այդ երկրների կառավարությունների թույլտվության։ Նրանք ոչ ոքի չեն հրավիրել այնտեղ և ոչ ոք չի ողջունում։ ՆԱՏՕ-ի դաշնակիցներն այսօր Ռուսաստանին կոչ են արել դուրս բերել զորքերը և հարգել Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Սրանք հիմնարար սկզբունքներ են, որոնք բոլոր երկրները պետք է հարգեն Եվրոպայում խաղաղության և անվտանգության համար:

ՆԱՏՕ-ի դաշնակիցները պատրաստ են Ռուսաստանի հետ երկխոսության, բայց մենք զիջումների չենք գնա հիմնարար սկզբունքների շուրջ։ Մենք զիջումների չենք գնա Եվրոպայում որևէ երկրի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության, ցանկացած երկրի՝ սեփական ուղին ընտրելու իրավունքի և ՆԱՏՕ-ի դաշնակիցների՝ միմյանց պաշտպանելու իրավունքի շուրջ», – ասել է Ենս Սթոլթենբերգը ՆԱՏՕ-Ռուսաստան խորհրդի հանդիպումից հետո կայացած ճեպազրույցում։